Հայտնի է` որքան գումար կստանա «Բարսելոնան» Ասիական շրջագայության համար

Հայտնի է, թե որքան գումար կստանա «Բարսելոնան» Ասիական շրջագայության համար։

Հանսի Ֆլիկի թիմը նախամրցաշրջանային մարզումների շրջանակներում կմեկնի Ասիա, որտեղ կխաղա «Վիսել Կոբեի» (հուլիսի 27), «Սեուլի» (հուլիսի 31) և «Դեգուի» (օգոստոսի 4) դեմ։

As-ի տվյալներով՝ «Բլաուգրանան» շրջագայության համար կստանա 15 միլիոն եվրոյի ֆիքսված վճար։ Այն կարող է աճել՝ կախված որոշակի պայմաններից։

Լավագույն դեպքում գումարը կարող է հասնել մինչև 20 միլիոնի։