Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ «Ինտերը» վաճառել Հաքան Չալհանօղլուին

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարող է լքել թիմը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբը պատրաստ է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին 35-40 միլիոն եվրոյի դիմաց։ Նրանով հետաքրքրված են «Գալաթասարայը» և Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ։

Հիշեցնենք, որ Հաքան Չալհանօղլուն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։

2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։