Խաբի Ալոնսո․ «Քիչ-քիչ սկսում եմ ծանոթանալ ֆուտբոլիստների հետ»

«Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է մադրիդյան ակումբում իր առաջին օրերի մասին։

«Առաջին օրերը շատ դրական են եղել։ Քիչ-քիչ սկսում եմ ծանոթանալ ֆուտբոլիստների հետ, հաստատել անհրաժեշտ կապը, և աստիճանաբար ավելի ու ավելի շատ ֆուտբոլիստներ են ժամանում։

Աշխարհի ակումբային առաջնության համար ամեն ինչ պետք է արագացվի, քանի որ մենք շատ քիչ ժամանակ ունենք միմյանց ճանաչելու և մարզվելու համար», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարեց 43-ամյա մասնագետի նշանակման մասին, ով փոխարինեց Կառլո Անչելոտտիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ «Ռեալ Մադրիդի» և Խաբի Ալոնսոյի միջև պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։