Գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, ով մոտ է «Բայերից» «Լիվերպուլ» տեղափոխվելուն, տարեկան անգլիական ակումբում կվաստակի 12 միլիոն եվրո, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը կարող է վաստակել մինչև 15 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, եթե հասնի թիմային և անհատական նվաճումների։ Կիսապաշտպանը հաջորդ շաբաթ կանցնի բուժզննում, երբ վերադառնա արձակուրդից։
2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։