«Ատալանտան» Ադեմոլա Լուկմանին փոխարինող է գտել

Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Ադեմոլա Լուկմանին «Ատալանտայում»

«Ատալանտան» թիմի հարձակման գիծը ուժեղացնելու համար, պատրաստվում է ձեռք բերել «Ֆեյենորդի» բրազիլացի ֆուտբոլիստ Պայշաոյին։

Բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը հիանալի մրցաշրջան է  անցկացրել Նիդեռլանդների առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ խաղացողի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։