Նեստան մերժել է իտալական ակումբը գլխավորելու առաջարկը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, Ալեսանդրո Նեստան մերժել է «Բարին» գլխավորելու առաջարկը։
«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպանը լիովին համոզված չէր հարավիտալական ակումբի ներկայացուցիչների կողմից իրեն առաջարկված նախագծով, ուստի ակումբի ղեկավարությունը որոշել է քննարկել այլ տարբերակներ։