Ռուի Մոտան կհեռանա «Նոայից»

Ռուի Մոտան հեռացել է «Նոայից», այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ Ռուի Մոտան հեռանում է «Նոայից»

Շնորհակալություն ենք հայտնում Ռուիին կատարած աշխատանքի և զարգացման այս փուլին համապատասխան արդյունքների համար։

Ընդգծում ենք, որ «Նոայում» մենք առաջնահերթ կարևորում ենք արժեքները։ Շարունակում ենք մեր գերազանցության ճանապարհը՝ հավատարիմ մնալով մեր արժեքներին, նպատակներին և երազանքներին։

Շուտով կհայտարարենք «Նոայի» նոր գլխավոր մարզչի անունը, ով նոր ուժով և բարձր նշաձողով կղեկավարի թիմը դեպի նոր եվրագավաթային մարտահրավերներ։

Առա՛ջ «Նոա», առա՛ջ», – ասվում է հայտարարության մեջ։