Իտալիայի հավաքականը շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա

Իտալիայի հավաքականը շուտով կունենա նոր գլխավոր մարզիչ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն Ջենարո Գատուզոյի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև համաձայնագիրը գտնվում է իր վերջնական փուլում։

Երեկ Մարբելյայում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի հետ հանդիպումից հետո Գատուզոն այսօր առավոտյան վերադարձել է Իսպանիա։

Այնուամենայնիվ, հաջորդ շաբաթ նա կրկին կհանդիպի Գրավինայի հետ Հռոմում՝ պայմանագրի կետերը վերջնականապես քննարկելու համար։

Նրա մարզչական շտաբը կհամալրեն Լեոնարդո Բոնուչին և Անդրեա Բարձալին։