Նոր տեղեկություն Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

«Նիկո Ուիլյամսը «բացել է դռները» «Բարսելոնա» տեղափոխության համար։ Այս մասին հայտնել է հենց ֆուտբոլիստի գործակալը՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»,- հաղորդել է Ֆաբրիցիո Ռոմանոն։