Հանս-Դիտեր Ֆլիկը զրուցել է Նիկո Ուիլյամսի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Ատլետիկի» խաղացող Նիկո Ուիլյամսի հետ։

Ըստ տեղեկությունների՝ խաղացողը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ այս ամռանը. նրա գործակալն արդեն կապ է հաստատել «Բլաուգրանայի» ներկայացուցիչների հետ։ Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ մարզիչ Ֆլիկը անձամբ զանգահարել է Ուիլյամսին՝ մանրամասն պատմելու «Բարսելոնայի» նախագծի մասին։

Գործարքը Իսպանիայի գործող չեմպիոններին կարժենա 60 միլիոն եվրո։ Նիկո Ուիլյամսը նախորդ մրցաշրջանում «Ատլետիկի» կազմում 45 խաղում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Իսպանացի թևային հարձակվողը հուլիսին կդառնա 23 տարեկան։