Աշխարհի ակումբային առաջնության մասնակից ակումբների թիվը կարող է ավելանալ: Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը ՖԻՖԱ-ն քննարկում է մինչև 2029 թվականը ակումբային աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելու հնարավորությունը։
Այդ ամենի պատճառ կարող է հանդիսանալ այն փաստը, որ եվրոպական թոփ ակումբները` ինչպիսիք են «Միլանը», «Բարսելոնան», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», մտահոգություն են հայտնել 1 միլիարդ դոլարանոց ընթացիկ մրցաշարին չմասնակցելու կապակցությամբ։
Հաշվի առնելով Եվրոպայի 12 անդամների ներկայիս սահմանափակումը, ընդլայնումը ՖԻՖԱ-ի համար միակ միջոցն է Եվրոպայից ավելի շատ թիմեր ներառելու և հայտնի ակումբների պահանջները բավարարելու համար։
Նոր մրցաշարի ձևաչափի վերաբերյալ քննարկումները, ինչպես սպասվում է, կսկսվեն ընթացիկ առաջնության ավարտից հետո։