Գերմանացի պաշտպանը «Լևերկուզենի Բայերի» թիրախում
«Բայերի» և «Միլանի» միջև նոր բանակցություններ են տեղի ունեցել Մալիկ Չաուի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է MilanNews-ը։
Գերմանական ակումբը 22-ամյա պաշտպանին դիտարկում է որպես ազատ գործակալի կարգավիճակով «Բավարիա» տեղափոխված Ջոնաթան Տահի փոխարինողի։
Չաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, սակայն «ռոսոներիի» ղեկավարությունը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ` 20-25 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում։