«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինը ստացել է աջ ձեռքի մատի տեղաշարժ։

Նա երեքշաբթի օրը կենթարկվի վիրահատության՝ ակումբի բժշկական ծառայության հսկողությամբ։ Վիրահատությունից հետո կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն նրա առողջական վիճակի մասին։

Անցած մրցաշրջանում Մարտինը մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։