Ռուի Մոտան` «Լուդոգորեցի» գլխավոր մարզիչ

«Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նշանակվել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Լուդոգորեց» ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկացնում է բուլղարական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել «Լուդոգորեցի» անդամ՝ ակումբ, որն ունի հարուստ պատմություն և անուն։ Ես ուրախ եմ միանալ այս թիմի ընտանիքին։ Իմ մարզչական շտաբի հետ քրտնաջան կաշխատենք՝ հասնելու մեր բարձր նպատակներին»,- ասել է Ռուի Մոտան։

«Լուդոգորեցը» շնորհակալություն է հայտնել «Նոայի» ղեկավարությանը՝ Ռուի Մոտայի և նրա թիմի տեղափոխությունն իրականացնելիս ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և համագործակցության համար, հայտնում է telegraph-ը։

 

Возможно, это изображение 3 человека, люди играют в футбол, люди играют в футбол и текст «ア Pa Mia NOAH >>>> LUDOG 浄 W 빛 E o S 실 E M LUDOGORETS 1945»