Անգլիական երկու գրանդներ հետաքրքրված են Մարկ-Անդրե տեր Շտեգենով

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտնվել է անգլիական Պրեմիեր լիգայի երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Գերմանացին կարող է լքել «Բլաուգրանան» այս ամռանը, քանի որ ակումբը որոշել է գնել Ժոան Գարսիային, ով շուտով կտեղափոխվի «Էսպանյոլից»։

TEAMtalk-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» որպես պոտենցիալ դարպասապահ դիտարկում են տեր Շտեգենին։ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի խաղացել անցյալ տարվա սեպտեմբերից մինչև այս տարվա մայիսը՝ լուրջ վնասվածքի պատճառով։

33-ամյա դարպասապահը անցյալ մրցաշրջանում խաղացել է ընդամենը ինը խաղ՝ բաց թողնելով ընդհանուր առմամբ 11 գոլ։