Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել է, որ իր երեխաները կատակում էին իր հետ՝ մրցաշարում նախապատվությունը տալով Իսպանիայի հավաքականին։
«Իմ երեխաները իսպանացիներ են։ Նրանք տանը կատակում են ինձ հետ և, ինձ նյարդայնացնելու համար, ասում էին. «Չեմպիոնությունն Իսպանիային է լինելու»։ Հիմա նրանք ինձ ավելի շատ կհարգեն», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։