Նոր տեղեկություն Տիբո Կուրտուայի ապագայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը իր հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը առաջիկա ամսում նոր պայմանագիր կառաջարկի բելգիացի դարպասապահին, որի գործող պայմանագիրը լրանում է մեկ տարի անց։

Կան սպասումներ, որ Կուրտուան կընդունի նոր առաջարկն ու կմնա «Ռեալում» երկարաժամկետ հեռանկարում։

Հիշեցնենք՝ նախկինում մամուլում լուրեր էին շրջանառվում, թե հնարավոր է՝ Կուրտուան հեռանա ակումբից։