«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը առաջիկա ժամերին կդառնա «Թոթենհեմի» գլխավոր մարզիչը։ Երկուշաբթի օրը ակումբների միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են փոխհատուցման բոլոր մանրամասները։
ինչպես կանխատեսվում էր, «Թոթենհեմը» դանիացի մասնագետի համար «Բրենտֆորդին» կվճարի 10 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 12 մլն եվրո)։ Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ եթե ոչինչ անսպասելի չկատարվի, «Թոթենհեմն» արդեն այսօր վերջնականապես կկնքի պայմանագիրը։
Թոմաս Ֆրանկը իր ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հոկտեմբերից։ «Թոթենհեմում» նա կփոխարինի վերջերս պաշտոնանկ արված Անգե Պոստեկօղլուին։