«Միլանի» ձախ պաշտպան Տեո Էրնանդեսը համաձայնել է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»։ «Ռոսոներիները» չկարողացան համոզել ֆրանսիացուն նոր պայմանագիր կնքել, և ներկայիս պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը, ուստի ակումբը պլանավորում է վաճառել խաղացողին հիմա։
Լրագրող Դամիանո Էր Ֆաինայի խոսքով՝ 27-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է եկել «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Այժմ «ներքնակներ պատրաստողները» պետք է ստանան «Միլանի» հաստատումը։
Transfermarkt-ի տվյալներով՝ Տեո Էրնանդեսի արժեքը 40 միլիոն եվրո է։ «Ատլետիկոն» պատրաստ է վճարել 20-ից 25 միլիոն եվրո՝ կողայինի տրանսֆերի համար։ Խաղացողը նախկինում հրաժարվել էր տեղափոխվել Սաուդյան Արաբիա։