Ջոն վան՛տ Սխիպ․ «Ընդհանուր առմամբ, ցուցադրեցինք գեղեցիկ ֆուտբոլ»

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է արտագնա ընկերական հանդիպում Չեռնոգորիայի ընտրանու դեմ, որն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի ընտրանու կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Էդուարդ Սպերցյանը՝ ձևակերպելով դուբլ։

Հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը պատասխանել է լրագրողների հարցերին՝ ամփոփելով խաղի արդյունքները և հավաքականի ելույթը։

«Կարծում եմ՝ մի շարք գործոնների շնորհիվ կարողացանք բարելավել մեր խաղը։ Ընդհանուր առմամբ, ցուցադրեցինք գեղեցիկ ֆուտբոլ։ Մենք շատ շուտ բացեցինք խաղի հաշիվը, բայց նույնքան արագ էլ բաց թողեցինք պատասխան գոլը։ Խաղն ընդհանուր առմամբ հավասար էր, բայց կարծես թե մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք՝ հիշենք հատկապես Ժիրայր Շաղոյանի և Նարեկ Գրիգորյանի հնարավորությունները։ Արդյունքը, իհարկե, կարևոր է, սակայն ավելի մեծ նշանակություն ունի այն, որ թիմը առաջընթաց է արձանագրել նախորդ խաղի համեմատ», – ասել է գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։