«Պարմայի» դարպասապահ Ջիոն Սուզուկին «Միլանի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ «Ռոսոներիները» մոտ են Մայք Մեյնանից բաժանվելուն, ով մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն։
Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ Սուզուկին նշվել է որպես ֆրանսիացուն փոխարինելու առաջնահերթ թեկնածու, սակայն «Պարմային» համոզելը 22-ամյա ճապոնացուն վաճառելու հարցում հեշտ չի լինի։
«Տորինոյից» Վանյա Միլինկովիչ-Սավիչը համարվում է այլընտրանքային տարբերակ, և նրան շատ ավելի հեշտ կլինի հետ բերել։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը 22-ամյա Սուզուկիի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։ 28-ամյա Միլինկովիչ-Սավիչի գինը 12 միլիոն եվրո է։