«Նոթինգեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը կարող է իր կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, «Ալ-Ահլին» նրան դիտարկում է որպես ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթ նպատակի։
«Անտառայինների» առաջատարին համոզելը հեշտ չի լինելու․ ակնկալվում է, որ նա կմնա Եվրոպայում, նույնիսկ եթե որոշի փոխել ակումբը։
Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Մորգան Գիբս-Ուայթի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրն «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։
Կիսապաշտպանը երեք անգամ հանդես է եկել Անգլիայի ազգային հավաքականում, այդ թվում՝ վերջերս Անդորրայի դեմ խաղում, երբ դաշտ դուրս եկավ փոխարինման վերջին րոպեներին։