Ալեքսանդր Զինչենկոն կարող է շարունակել կարիերան Իտալիայում

Լոնդոնի «Արսենալում» հանդես եկող ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է շարունակել կարիերան Իտալիայի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են La Lazio Siamo Noi-ի լրագրողները։

Աղբյուրի տվյալներով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»։ Իր հերթին, «Արսենալը» պատրաստ է բաժանվել խաղացողից, եթե նրա համար առաջարկվի շուրջ հինգ միլիոն եվրո։

Նշվում է, որ Ալեքսանդր Զինչենկոն դեմ չէ իր կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Վերջինիս համար հավակնորդ է համարվում նաև «Միլանը»։

Անցած մրցաշրջանում Զինչենկոն «Արսենալի» հիմնական կազմի խաղացող չէր։ Նա մասնակցել է Պրեմիեր լիգայի 15 հանդիպման և կատարել է մեկ գոլային փոխանցում։