«Նոան» երկարաձգել է պայմանագրերը 3 ֆուտբոլիստների հետ

Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Օգնյեն Չանչարևիչը մնում են «Նոայում»։ Այս մասին հայտնել է մամուլի ակումբի ծառայությունը։

Արտակ Դաշյանը թիմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Օգնյեն Չանչարևիչը թիմի կազմը համալրել է 2023/24 մրցաշրջանում։ Դարպասապահը այս մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման, որոնցից 17-ում անառիկ է պահել դարպասը։

Թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանն արդեն 2 մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում։ «Նոայի» կազմում Համբարձումյանը մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջերս «Նոան» հայտարարել էր Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։