Դեկուն գնահատել է «Բարսելոնայի» տնտեսական իրավիճակը

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն գնահատել է ակումբի տնտեսական իրավիճակը։

«Կապտանռնագույնները» շարունակում են դժվարություններ զգալ տրանսֆերային շուկայում, սակայն խնդիրը ոչ թե ֆինանսական դժվարություններն են, այլ Լա Լիգայի կանոնակարգերը։

«Վերականգնման գործընթացը շարունակվում է, և այսօր մենք այլևս ֆինանսական խնդիրներ չունենք։ Միայն ֆինասնական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով ենք բախվում խիստ սահմանափակումների, որոնք կիրառվում են Լա Լիգայի կողմից»,- Դեկուի խոսքերը փոխանցում են իսպանական ԶԼՄ-ները։