«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական կիսապաշտպան Ջեք Գրիլիշը կարող է հայտնվել գերմանական Բունդեսլիգայում, հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բայեր Լևերկուզենը» հետաքրքրված է անգլիացի վինգերի ծառայություններով։ «Դեղագործները» Գրիլիշին դիտարկում են որպես այլընտրանք Ֆլորիան Վիրտցին, որի հետ «Լիվերպուլը» պատրաստվում է պայմանագիր կնքել։ Նախկինում նաև հաղորդվել էր, որ Ջեքը կարող է աշխատել Պրեմիեր լիգայում։
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 32 խաղի՝ խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։