«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ով ներկայումս աշխատում է ակումբի ղեկավար կազմում, հրաժարվել է Իտալիայի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկից՝ նախընտրելով շարունակել աշխատանքը հռոմեական թիմում։ Հետաքրքրություն առաջացրած պաշտոնը մասնագետը մերժել է՝ ընտրելով «Ռոմայի» նախագծին ամբողջությամբ նվիրվելու ճանապարհը։
«Շնորհակալ եմ նախագահ Գրավինային նման պատիվ համար։ Ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը շատ մեծ գնահատական է, բայց երկար մտածելուց հետո որոշեցի ամբողջությամբ մնալ «Ռոմայի» տրամադրության տակ՝ իմ նոր դերում։
Ակումբի սեփականատերերը միշտ աջակցել են իմ բոլոր որոշումներին, բայց ընտրությունն իմն է», – նշել է Ռանիերին