Շվեդ կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեսը մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները բանակցություններ են վարում միջնորդների միջոցով։ «Կարմիր սատանաների» հարձակման գծում Գյոկերեսը կարող է փոխարինել Ռասմուս Հյոլունդին, ով նախորդ մրցաշրջանում չէր գոհացնում իր բարձր խաղով։
Անցյալ մրցաշրջանում 27-ամյա Գյոկերեսը մասնակցել է Լիսաբոնի «Սպորտինգի» 51 խաղի։ Հարձակվողը խփել է 53 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Վիկտորի գործող պայմանագիրը պորտուգալական լավագույն ակումբի հետ լրանում է 2028 թվականին։