Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գուտին կտրուկ քննադատել է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալի վարքագիծը։ «Սպիտակների» նախկին աստղին տարօրինակ է թվացել 17-ամյա ֆուտբոլիստի տեսքը վերջին մամուլի ասուլիսում։
«Ինձ դուր չեկավ, որ Յամալը մամուլի ասուլիսին ժամանել էր գլխարկով՝ հետ դրված։ Դա ընդունելի է հանգստի կամ առօրյա կյանքի համար, բայց ոչ հավաքականի կամ ակումբի շրջանակներում», – հաղորդում են իսպանական լրատվամիջոցները Գուտիի խոսքերը։