«Մանչեսթեր Սիթին» պլանավորում է վաճառել կիսապաշտպան Ջեք Գրիլիշին։ 29-ամյա ֆուտբոլիստը չի մտնում Խոսեպ Գվարդիոլայի ապագա ծրագրերի մեջ, ուստի «Քաղաքայինները» պատրաստ են քննարկել անգլիացու համար հնչող տրանսֆերային առաջարկները։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Էվերթոնը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Գրիլիշի նկատմամբ։ Բացի այդ, լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով, «Թոթենհեմը» ևս ուսումնասիրում է խաղացողին ձեռք բերելու հնարավորությունը։
Transfermarkt-ը Ջեք Գրիլիշին գնահատում է 28 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողական կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։