Նասեր Ալ-Խելաիֆի․ «Նման ֆուտբոլիստ ձեռք բերելը Լուիս Էնրիկեի համար անընդունելի է»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն միանշանակ դեմ է 27-28 և ավելի բարձր տարիքի ֆուտբոլիստների ձեռքբերմանը։

«Նա լավագույններից է երիտասարդ խաղացողներին զարգացնելու հարցում։ Էնրիկեն նախընտրում է երիտասարդություն։ Օրինակ՝ 27 կամ 28 տարեկան ֆուտբոլիստ ձեռք բերելն իր համար պարզապես անընդունելի է։ Նա դա բացառում է։ Նախընտրում է խաղացողներ, ովքեր 21-22 տարեկան են։

Ուշադրություն դարձրե՞լ եք՝ վերջին շրջանում ինչ ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել։ Ամենամեծը 23 կամ 24 տարեկան է, ոչ ավել։

Լուիս Էնրիկեն հատկապես գնահատում է մարտական ոգին։ Նա սիրում է այն խաղացողներին, ովքեր խաղադաշտում իրենց ամբողջ ուժն են ներդնում, շատ են վազում և նվիրվում թիմին», – նշել է Ալ-Խելաիֆին Tuttomercatoweb-ին։