«Ռեալ Մադրիդը» նոր ֆուտբոլիստ ունի

Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն տեղափոխվում է «Ռեալ Մադրիդ»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ երիտասարդ ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր է ստորագրել իսպանական գրանդի հետ։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է շուրջ 45 միլիոն եվրո։

«Ռիվեր Փլեյթը» ցանկանում է, որ Մաստանտուոնոն թիմում մնա մինչև ակումբային Աշխարհի առաջնության ավարտը՝ միայն դրանից հետո միանալով «Ռեալ Մադրիդին»։ Տրանսֆերի պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա շաբաթվա ընթացքում։