Լոնդոնի «Արսենալը» կարող է պարտվել «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի համար պայքարում։ Daili Mirror-ը հաղորդում է, որ լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», որը երկար ժամանակ է, ինչ հետևում է սլովենացուն, շուտով կարող է միանալ մրցավազքին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Շեշկոն «Արսենալի» առաջնահերթ տարբերակն է հարձակվողի դիրքի համար։ Լիսաբոնի «Սպորտինգից» Վիկտոր Գյոկերեսի թեկնածությունը «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետային այնքան չի գրավում, որքան Շեշկոյինը։
Պետք է նշել, որ Շեշկոյի պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ պարունակում է մոտ 60 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։