Մայք Մենյանը շանտաժով դիմել է «Միլանի» ղեկավարությանը

Սպասվում է, որ առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին դարպասապահ Մայք Մենյանը «Միլանը» կփոխարինի «Չելսիին»։ Ֆրանսիացին, որը հուլիսի սկզբին կդառնա 30 տարեկան, իսկապես ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան թիմ։

Լրագրող Ռուդի Գալետիի խոսքով՝ Մենյանը նույնիսկ դիմել է շանտաժի։ Նա հստակեցրել է, որ եթե «Միլանը» համաձայնության չգա «Չելսիի» հետ, մեկ տարի անց նա կհեռանա ակումբից որպես ազատ գործակալ։ Մայքը չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագիրը։

«Չելսին» Անգլիայի վերջին առաջնությունն ավարտեց մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում։ Էնցո Մարեսկայի թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 16-ին՝ «Լեոնի» դեմ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում։