«Թոթենհեմը» կապ է հաստատել «Բրենտֆորդի» հետ՝ փորձելով համաձայնության գալ մարզիչ Թոմաս Ֆրանկի տրանսֆերի շուրջ:
«Ատլետիկը» հաղորդում է, որ լոնդոնյան ակումբը ակնկալում է համաձայնության գալ առաջիկա 48 ժամվա ընթացքում: Աղբյուրը նշում է, որ «Թոթենհեմը» և «Բրենտֆորդը» լավ հարաբերություններ ունեն:
Բանակցությունները կկենտրոնանան Ֆրանկի և նրա օգնականների ազատման արժեքի վրա: Ակնկալվում է, որ գործարքը կկազմի մոտ 10 միլիոն ֆունտ (մոտ 11.8 միլիոն եվրո): «Թոթենհեմը» վերջերս հայտարարեց գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուի հեռանալու մասին:
«Թոթենհեմը» 2024/2025 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 17-րդ տեղը և նվաճեց Եվրոպա լիգան: