Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է տրամադրել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի ապագայի վերաբերյալ: Մամուլը 26-ամյա ֆուտբոլիստին կապում է երկու խոշոր ակումբների՝ «Արսենալի» և «Ռեալ Մադրիդի» հետ:
«Ես հարգում եմ այս պատմության մեջ ներգրավված բոլոր աղբյուրները: Ակումբները կարող են փորձել խլել խաղացողին մինչև վերջին պահը: Սակայն, իմ տեղեկություններով, Սուբիմենդին համաձայնեցրել է պայմանագրի բոլոր մանրամասները «Արսենալի» հետ:
Համաձայնությունը ձեռք է բերվել ամիսներ առաջ», – ասել է Ռոմանոն իր YouTube ալիքում: Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Մարտին Սուբիմենդիին գնահատում են 60 միլիոն եվրո: