Transfermarkt վերլուծական հարթակը թարմացրել է Լա Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների շուկայական արժեքները, և դրանցում զգալի փոփոխություն է գրանցվել Լամին Յամալի ցուցանիշներում։ «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվողի շուկայական արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով՝ հասնելով 200 միլիոնի։ Այս ցուցանիշով նա ներկայում համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Յամալը հանդիսանում է «Բարսելոնայի» ակադեմիայի սան։ 2024/2025 մրցաշրջանում նա մասնակցել է 55 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում միասին վերցրած, խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։
Բազմաթիվ աղբյուրներ նրան համարում են 2025 թվականի «Ոսկե գնդակի» ամենահավանական թեկնածուներից մեկը։