Պորտուգալիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Նունու Մենդեշը «Ոսկե գնդակի» հավակնորդներ է համարում փարիզցիների վինգեր Ուսման Դեմբելեին և «Բարսելոնայի» 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալին։
«Ես հստակ կարծիք չունեմ «Ոսկե գնդակի» վերաբերյալ։ Ես խաղացել եմ Դեմբելեի հետ ակումբում, և նա հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Լամին Յամալը նույնպես հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Սրանք երկու խաղացողներ են, ովքեր շատ են փայլել այս տարի», – Մենդեշի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Տարբեր մարզական հրատարակություններ «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ են անվանել հետևյալ խաղացողներին՝ Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Լամին Յամալ (Բարսելոնա), Ռաֆինյա (Բարսելոնա) և Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)։