Իսպանական գրանդը հետաքրքրված է «Միլանի» առաջատարներից մեկով

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի ծառայություններով, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմը պատրաստ է առաջարկ անել իտալական ակումբին։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Միլանը» կարող է իջեցնել ֆուտբոլիստի գինը, եթե ակումբը չհասնի հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու իրավունքի։

Այս մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 51 խաղի, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։