«Մանչեսթեր Սիթիի» աստղը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»

«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմը ցանկանում է ուժեղացնել դաշտի կենտրոնը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 28-ամյա իսպանացին ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։

Ռոդրին գրեթե 8 ամիս խաղադաշտ դուրս չի եկել։ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը սեպտեմբերին պատռել էր խաչաձև կապանները։

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։