«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը բաժանվել երեք աստղերից

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում լսել երեք աստղային ֆուտբոլիստների վերաբերյալ առաջարկներ։

Խոսքը թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի, դարպասապահ Անդրե Օնանայի և եզրային հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի մասին է։

Լրագրող Սայմոն Մալոքի խոսքով՝ բրազիլացին և կամերունցին, ինչպես սպասվում է, պահանջարկ կունենան Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչների շրջանում, որոնցից յուրաքանչյուրի համար առաջարկվում է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 23 միլիոն եվրո)։

Երիտասարդ արգենտինացին մնում է իտալական «Նապոլիի» ուշադրության կենտրոնում։

Transfermarkt-ը Կասեմիրոյի, Օնանայի և Գարնաչոյի արժեքը գնահատում է համապատասխանաբար 12, 32 և 45 միլիոն եվրո։