Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է մնալ «Ռեալ Մադրիդում»՝ երկարաձգելով պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։

Խորվաթի ապագան կախված կլինի Խաբի Ալոնսոյի որոշումից, ով շուտով կստանձնի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ընդհանուր առմամբ, Լուկա Մոդրիչը «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 589 հանդիպում, խփել 43 գոլ և կատարել 94 գոլային փոխանցում։