Դանի Օլմոյի գործակալը պատասխանել է «Մանչեսթեր Սիթիին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոյի գործակալ Էնդի Բարան արձագանքել է վերջին շրջանում շրջանառվող լուրերին, որոնք ֆուտբոլիստին կապում էին «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր տրանսֆերի հետ։ Գործակալը հերքել է բանակցությունների առկայությունը՝ շեշտելով, որ ֆուտբոլիստը լիովին կենտրոնացած է իր ներկայիս ակումբի վրա։

«Այս պահին մենք որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չենք վարում։ Դանին շատ երջանիկ է «Բարսելոնայում», նա այնտեղ հաջողություն է վայելում և տիտղոսներ է նվաճում։ Նա հիանալի թիմի մի մասն է», – նշել է Բարան՝ Պատրիկ Բերգերի հետ զրույցում։

Միևնույն ժամանակ գործակալը չի բացառել, որ ապագայում հնարավոր են փոփոխություններ. «Իհարկե, երբեք չգիտես, թե ապագայում ինչ կարող է տեղի ունենալ»։