«Լիվերպուլը» նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի ֆուտբոլիստի հետ

«Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հայտարարել է ակումբի աջ պաշտպան Քոնոր Բրեդլիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ֆուտբոլիստի ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում Բրեդլին «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում կատարել է երեք գոլային փոխանցում։