Ավարտվեց Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրի հանդիպումները։ Բոլոր խաղերը կայացան միաժամանակ։
Աղյուսակի վերին հատվածում գլխավոր ինտրիգն այն էր, թե ով կնվաճի Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի մնացած երկու ուղեգրերը «Բավարիայից» և «Բայերից» հետո։
«Այնտրախտը» 3-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» և զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ չորրորդ տեղը գրավեց Դորտմունդի «Բորուսիան», որը 3-0 հաշվով հաղթեց «Հոլշտեյնին»։ «Ֆրայբուրգը» զբաղեցրեց հինգերորդ տեղը և որակավորվեց Եվրոպա Լիգայի հիմնական փուլ։
«Մայնցը» ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Բայեր Լևերկուզենի» հետ, որը վերջին խաղը անցկացրեց Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ, և զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը՝ ապահովելով իր տեղը Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլում։
«Հայդենհայմը» կմասնակցի փլեյ-օֆֆ փուլին՝ հաջորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում խաղալու իրավունքի համար։ «Հոլշտեյնը» և «Բոխումը» դուրս են մնացել Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնից։
«Բավարիան», որը ժամանակից շուտ ապահովեց չեմպիոնական տիտղոսը, արտագնա խաղում 4-0 հաշվով ջախջախեց «Հոֆենհայմին»։ Հարի Քեյնը խփեց իր 26-րդ գոլը՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝