Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Դա այն է, ինչ ես ամենաշատն եմ գնահատում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե իր թիմի որ կողմով է ամենաշատը հպարտանում։

«Կարծում եմ՝ այդ հարցին պատասխանեցի «Էսպանյոլի» դեմ խաղից հետո։ Ես հպարտ եմ մթնոլորտով։ Մենք մի ընտանիքի պես ենք։ Մենք ասացինք, որ ուզում ենք ստեղծել մի տարածք, որտեղ ֆուտբոլիստները կարող են իրենց ամբողջ ուժը նվիրել։ Այն աշխատեց և շարունակում է աշխատել։

Նրանք հավատում են իրենց, մեզ, նրան, ինչ մենք ուզում ենք նվագել։ Ֆուտբոլիստները կարող են հոգնած լինել, բայց նրանք վայելում են միմյանց հետ խաղալը։ Դա այն է, ինչ ես ամենաշատն եմ գնահատում», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։

Կիրակի օրը «Բարսելոնան» Լա Լիգայի շրջանակներում տնային հանդիպում կանցկացնի «Վիլյառեալի» դեմ։