«Ասթոն Վիլան» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ֆերան Տորեսի նկատմամբ։
Այս մասին հայտնել է Birmingham Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը կարող է ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին հաջորդ ամռանը։ «Բարսելոնան» պատրաստ է 50 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Տորեսին։
Այս մրցաշրջանում Տորեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։