Թոմաս Մյուլլերը խոսել է իր ապագայի մասին

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը, ով մրցաշրջանի ավարտին կլքի թիմը, խոսել է իր ապագայի մասին։

«Դեռ չգիտեմ։ Դեռևս որևէ կոնկրետ բան չկա, բայց, իհարկե, գաղափարներ ունեմ։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ավելին կիմանանք։ Ակումբային աշխարհի առաջնությունը դեռ առջևում է։

Իհարկե, ես դիտարկում եմ MLS-ի տարբերակը։ Ես որևէ կոնկրետ ռազմավարություն չունեմ։ Ես երբեք չեմ եղել այն մարդկանցից, ովքեր կենտրոնանում են մեկ ծրագրի վրա։ Ես բաց եմ առաջարկների համար», – Մյուլլերի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից։ Նա 13 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, 8 անգամ՝ Գերմանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև 2-ական անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։