«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դարձավ պատմության մեջ երկրորդ գերմանացի մարզիչը, որը նվաճեց Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը։
Նախկինում Իսպանիայի առաջնությունուն հաղթած միակ գերմանացի մարզիչը Բերնդ Շուստերն էր, ով 2007/08 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» հետ դարձավ չեմպիոն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 28-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Միայն «Ռեալ Մադրիդն» է ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ նվաճել (36):