«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կլքի թիմը 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը տեղեկացված է 22-ամյա ֆուտբոլիստի որոշման մասին։ Ռոմանոն նշել է, որ Սիմոնսը երազում է խաղալ «Բարսելոնայում», բայց ամռանը նրա տեղափոխությունը կատալոնական ակումբ քիչ հավանական է։
Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը», ինչպես նաև «Բավարիան»։
Սիմոնսի պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ 2024/25 մրցաշրջանում Սիմոնսը անցկացրել է 32 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։